Ծոցի համագործակցության խորհրդի (ԾՀԽ) ներկայիս նախագահող Բահրեյնը խորհրդակցություններ կսկսի Պարսից ծոցի արաբական այլ միապետությունների հետ Աֆղանստանում տիրող իրավիճակի շուրջ, հաղորդում է AP-ն:
Նախարարների խորհուրդը ԱԳ նախարարին հանձնարարել է խորհրդակցել ԾՀԽ երկրների հետ Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Բահրեյնի նախագահության շրջանակներում»:
Կատարը, որտեղ աֆղանական խաղաղ բանակցություններն անարդյունք անցան, առայժմ ԾՀԽ միակ երկիրն է, որը մեկնաբանել է իրավիճակը թալիբների կողմից Քաբուլում վերահսկողության հաստատումից հետո՝ իշխանության խաղաղ փոխանցման եւ համապարփակ լուծման կոչ անելով:





























