Apple ընկերությունը պատրաստ է ապաարգելափակել կասկածյալների կամ մեղադրյալների iPhone-ները՝ երաշխավորագիր ներկայացնելու դեպքում: Բացի այդ, iOS-ի գործողության հաջողության համար սարքում պետք է յոթերորդ կամ ավելի ցածր տարբերակ լինի, հայտնում է BIS Journal-ը:
Մի կողմից՝ շատ քչերն են օգտվում նման հին ծրագրակազմով սմարթֆոններից, մյուս կողմից՝ ուժայինների համար իր սարքերն արգելափակելու մտադրությունը հակասում է անձնական տվյալների գաղտնիութան իր իսկ հայտարարություններին:
Փորձագետների հանրությունը նախաձեռնությունը հետեւյալ կերպ է բացատրում՝ IOS 7-ը չթարմացվող կառուցվածք է՝ բազմաթիվ խոցելի կողմերով, եւ հատուկ ծառայությունները մեծ ցանկության դեպքում իրենք կարող են դրանցից օգտվել՝ iPhone-ի բովանդակությանը հասանելիություն ստանալու համար:





























