Ֆրանսիացի զինծառայողներն սկսել են հանրապետության քաղաքացիների եւ աֆղանստանցիների տարհանման գործողությունը Քաբուլի օդանավակայանից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ֆրանսիական լրատվամիջոցներին։
Գործողությանը, որն սկսվել է վաղ առավոտյան, մասնակցում է Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի Airbus A400M տրանսպորտային ինքնաթիռը։ Տեղեկացվում է, որ բացի Ֆրանսիայի քաղաքացիներից, օդանավում կան նաեւ օտարերկրացիներ, հիմնականում Աֆղանստանի քաղաքացիներ, որոնք աշխատել են ֆրանսիացիների համար։
Թռիչքի մանրամասների մասին չի տեղեկացվում։
Թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ օգոստոսի 15-ին եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն սահմանել Աֆղանստանի մայրաքաղաքի հանդեպ։ Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիերին եւ դեսպանությունների աշխատակիցներին։





























