Քաբուլից տարհանման ժամանակ որոշ հնդիկ դիվանագետների անձնական իրերն առգրավվել են «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից, տեղեկացնում է NDTV հեռուստաալիքը։

Ականատեսների խոսքով՝ 45 դիվանագետից եւ զինծառայողից բաղկացած հնդիկ դիվանագետների առաջին խումբը, որոնք տարհանվել էին երեկ ՌՕՈւ առաջին ինքնաթիռով, սկզբում կանգնեցվել է օդանավակայան տանող ճանապարհին «Թալիբանի» ներկայացուցիչների կողմից։

Հեռուստաալիքը նաեւ տեղեկացնում է, որ թալիբները հարձակվել են «Շահիր» վիզային գործակալության վրա, որը վիզաներ է պատրաստում Հնդկաստան մեկնել ցանկացող աֆղանստանցիների համար։