Դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատանքը դադարեցրել էր դեռեւս  օգոստոսի 15-ին, իսկ ճապոնացի բոլոր աշխատակիցները ներկա պահին տարհանվել են Դուբայ։

Թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ օգոստոսի 15-ին եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն սահմանել Աֆղանստանի մայրաքաղաքի հանդեպ։ Արեւմտյան երկրները տարհանում են իրենց քաղաքացիերին եւ դեսպանությունների աշխատակիցներին։