Շիրակի մարզի Բավրա գյուղում այսօր՝ օգոստոսի 17-ի առավոտյան գրանցված երկրաշաժի հետևանքով ամբողջությամբ փլվել է մեկ շինության հետևի պատը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Բավրա համայնքի ղեկավար Պավլիկ Սումբուլյանը։
«Մեկհարկանի առանձատուն էր, բայց այնտեղ վաղուց մարդիկ չէին բնակվում։ Բացի այդ ճաքեր են նկատվում շատ տների առաստաղների ու պատերի վրա»,- նշեց Սումբուլյանը։
Համայնքապետի խոսքով՝ նախորդ օրերի երկրաշարժի համեմատած՝ այսօր ցնցումներն ավելի ուժգին էին։
«Մարդկանց մեջ վախ ու տագնապ, իհարկե, կա։ Հորդորել ենք գյուղի բնակիչներին, որ զգոն լինեն և հիշեն երկրաշարժի ժամանակ անվտանգության կանոնների մասին»,- հավելեց Պավլիկ Սումբուլյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 5։44-ին, Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելեք տեղի էր ունեցել 4.5 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել էր 70 հետցնցում։
Իսկ օգոստոսի 17–ին ժամը 09:43-կրկին Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ:
- Վրաստան-Հայաստան սահմանին գրանցված երկրաշարժին 70 հետցնցում է հաջորդել
- Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ. ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ





























