Լեհաստանի իշխանությունները տեղեկացրել են Եվրահանձնաժողովին (ԵՀ) հանրապետության Գերագույն դատարանի կարգապահական պալատը ցրելու եւ բարեփոխումները շարունակելու իրենց որոշման մասին, ասվում է երկրի կառավարության տեղեկատվական ծառայության տարածած հայտարարությունում։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։
«Լեհաստանը կշարունակի դատական համակարգի բարեփոխումները։ Նախատեսվում է ցրել կարգապահական պալատը՝ ներկայիս տեսքով»,- ասվում է հայտարարությունում։
Ընդ որում՝ հանրապետության իշխանությունները Եվրահանձնաժողովին տեղեկացրել են, որ երկրի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա ԵՀ դատարան են ուղարկել հարցապնդում՝ չեղարկելու վերջինի որոշումը կարգապահական պալատի գործունեության հանդեպ սահմանափակիչ միջոցների կիրառման մասին։
Հուլիսին Լեհաստանի Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել այն մասին, որ ԵՄ-ի մասին պայմանագրի դրույթները, որի հիման վրա եվրոպական դատարանը պարտավորեցնում է Եվրամիության անդամ պետություններին ապահովական միջոցներ կիրառել դատական համակարգի մասին գործով, չեն համապատասխանում լեհական սահմանադրությանը։





























