Գերմանիայի ՌՕՈւ ինքնաթիռը կարողացել է 7 մարդու տեղափոխել Քաբուլի օդանավակայանից մի քանի փորձից հետո բարդ պայմանների պատճառով եւ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ-ին:

«Մենք կարող ենք հաստատել, որ գիշերը Քաբուլից տարհանվել է 7 մարդ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախօրեին ինքնաթիռը մի քանի ժամ պտույտ է գործել Քաբուլի երկնքում, քանի որ չի կարողացել վայրէջքի թույլտվություն ստանալ վայրէջքային ուղու վրա մեծ ամբոխի պատճառով: