Թալիբները հայտարարել են, որ մտադիր չեն մոնոպոլացնել իշխանությունը, հաղորդում է Khaama Press գործակալությունը:

«Մենք չենք ցանկանում մոնոպոլացնել իշխանությունն Աֆղանստանում»,-ասել է թալիբների քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Մահոմադ Սոհայիլ Շահինը:

«Հենց այդ պատճառով «Թալիբան»-ը ձգտում  է ինքլյուզիվ իսլամական կառավարություն ձեւավորել Աֆղանստանում»,-հավելել է նա:

Ավելի վաղ թալիբների ներկայացուցիչը հայտարարել է, որ բանակցություններ էվարում աֆղանստանցի քաղաքական գործիչների հետ՝ կառավարության ձեւավորելու նպատակով: