Թուրքիան դրական է ընդունում «Թալիբանի» ուղերձներն Աֆղանստանում, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը։

«Մենք կշարունակենք աջակցել Աֆղանստանի տնտեսական զարգացմանը եւ խաղաղության ու կայունության հաստատմանը։ Ներկա պահին մենք կցանկանայինք ասել, որ դրական ենք ընդունում թալիբների հաղորդումները։ Մենք շարունակում ենք երկխոսություն պահպանել բոլոր կողմերի, ներառյալ թալիբներին հետ»,- ասել է Չավուշօղլուն։