Թալիբները հրաման են ստացել չզբաղեցնել Աֆղանստանում դատարկված դեսպանատների շենքերը եւ չկանգնեցնել դիվանագետների մեքենաները, տեղեկացնում է Reuters-ը։
«Թալիբանի» բոլոր մակարդակի անդամները հրաման են ստացել երաշխավորել, որ Աֆղանստանում ներկա ոչ մի երկրի հանդեպ անհարգալից վերաբերմունք չի ցուցաբերվի»,- ասել է թալիբների ներկայացուցիչը՝ չցանկանալով նշել անունը։
Նա տեղեկացրել է, որ շարժման անդամները պետք է անշեղորեն հետեւեն կարգապահությանը եւ չխոչընդոտեն դեսպանների մեքենաների տեղաշարժին։ Թալիբները նաեւ կոչ են արել Աֆղանստանի բնակիչներին շարունակել զբաղվել ամենօրյա գործերով եւ չթուլացնել տնտեսական ակտիվությունը։




























