Եվրամիությունը պատրաստ է լրացուցիչ անձնակազմ եւ ֆինանսավորում տրամադրել լիտվա-բելառուսական սահմանին առաջացած միգրացիոն ճգնաժամը լուծելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով հայտարարության նախագծին՝ ԵՄ երկրների ՆԳՆ ղեկավարների չորեքշաբթի կայանալիք հանդիպման արդյունքներով։
Փաստաթղթում ընդգծվում է, որ «ԵՄ-ը դատապարտում է Բելառուսի ագրեսիվ գործողությունները միգրանտներին Լիտվա ուղարկելու հարցում»։
Բացի այդ, հայտարարությունը կոչ կանի դադարեցնել համագործակցությունը Բելառուսի կառավարական մարմինների եւ հաստատությունների հետ եւ չֆինանսավորել նրանց անդրսահմանային ծրագրերը։
Տարեսկզբից լիտվա-բելառուսական սահմանին կալանավորվել է մոտ 4 հազար անլեգալ Ասիայից եւ Աֆրիկայից։ Դա 40 եւ ավելի անգամ շատ է, քան ամբողջ 2020թ.։ Լիտվան եւ ԵՄ-ը մեղադրում են Մինսկին անլեգալ իմիգրացիան խրախուսելու մեջ, Բելառուսի իշխանությունները չեն ընդունում մեղադրանքները։





























