«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից բոլոր չվերթների ժամանակավոր դադարեցման մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Թալիբների ջոկատները ընդհուպ մոտեցել են Քաբուլի օդանավակայանին։ Այնտեղ հավաքված մարդկանց ցրելու համար թալիբները մի քանի անգամ օդ են կրակել։