Գերմանիան դադարեցրել է Աֆղանստանին տնտեսական աջակցության տրամադրումը, հաղորդում է DPA-ը:

Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը հայտարարել էր, որ Աֆղանստանին այլեւ ոչ մի ցենտ չի տա, եթե թալիբները գրավեն իշխանությունը: Նրա խոսքով՝ Բեռլինն ամեն տարի 430-ական մլն եվրո է հատկացրել երկրին: