ԱՄՆ-ն դեկտեմբերի 9-10-ին վիրտուալ ձեւաչափով կայանալիք «հանուն ժողովրդավարության գագաթաժողովի» արդյունքները կներկայացնի որպես այլ երկրների համար գործողության ձեռնարկ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տարեվերջին ամերիկացի գործընկերները հայտարարել են ժողովրդավարության գագաթաժողով անցկացնելու մասին: Նրանք ինքները կորոշեն հրավիրվածների շրջանակը: Ապա, անկասկած, կներկայացնեն դրա արդյունքները որպես այլ երկրների համար գործողության ձեռնարկ»,-ասել է Լավրովը:

Oգոստոսի 11-ին Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «հանուն ժողովրդավարության գագաթաժողով» է հրավիրում, որի ընթացքում կքննարկվեն 3 թեմաներ՝ ավտորիտարիզմից պաշտպանություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների հարգում: