Մենք պատասխանատվություն չենք կրում ջրի վերջին թունավորման համար: Այս մասին օգոստոսի 17 -ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ ջրի վերջին թունավորումը որոշակի ցիստեռններից ջրի օգտագործման արդյունք էր: Դա, նրա խոսքով, նշանակում է, որ այս հարցը Կոմիտեի իրավասություններից դուրս է:
«Որքանով տեղյակ եմ, առողջապահության նախարարությունը եւ «Վեոլիա Ջուր» ընկերությունը պարբերաբար ջրի նմուշներ են վերցնում եւ հետազոտություններ են անցկացնում»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վերջին երեք ամսվա ընթացքում Արմավիրի եւ Սյունիքի մարզերում ջրային թունավորումներ էին գրանցվել:



























