Ռուսաստանը պատրաստ է վերսկսել ցանկացած շփում Բրյուսելի հետ, ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Էմանուել Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսուցիչների եւ ուսանողների առջեւ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք այժմ պատրաստ ենք վերսկսել ցանկացած շփում: Կան պարբերական հանդիպումներ: Հիմնականում՝ տեսակապի միջոցով, երբ մենք քննարկում ենք, ասենք, համաշխարհային քաղաքականության առանձին խնդիրներ»,- ասել է նա:

Մասնավորապես, կողմերը երկխոսություն են վարում մերձարեւելյան կարգավորման, Լիբիայի հարցով: «Բալկաններում Եվրամիությունն ունի հետեւյալ դիրքորոշումը. դա մեր տարածքն է, պետք չէ դրան կպնել, Ռուսաստանին մենք այստեղ չենք տեսնում: Դա կրկին մտածելակերպ է. որտեղ ինձ համար ձեռնտու է, ես օգտապաշտական կերպով կներգրավեմ քեզ, իսկ այնտեղ, որտեղ դու ինքդ պատրաստ կլինեիր մասնակցել, բայց ես չեմ ուզում, խնդրում եմ, տեղդ իմացիր»,- շարունակել է նախարարը:

Լավրովն ընդգծել է, որ ԵՄ մի շարք քաղաքական գործիչներ հասկանում են նման գծի «փակուղին», սակայն «այնտեղ թելադրում է շատ ագրեսիվ ռուսաֆոբ փոքրամասնությունը»: