Արեւմուտքի կողմից աջակցվող Քաբուլի կառավարության տապալումը խախտեց ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը: Այս մասին հայտարարել է ԿՀՎ նախկին տնօրեն, Բիլ Քլինթոնի վարչակազմի նախկին ղեկավար Լեոն Պանետան, հաղորդում է CNN-ը:

«Ոչ ոք չէր սպասում, որ նման բան տեղի կունենա: Ես չէի սպասում, որ «Թալիբանն» այդքան արագ առաջ կանցնի: Դրան վստահաբար մինչ այդ ռազմավարություն են ունեցել»,-ասել է նա՝ խոստովանելով, որ երբ գործը հասավ աֆղանական անվտանգության ուժերի ոչ հուսալի բնույթին, ԱՄՆ հետախուզակն հանրությունը դա բաց թողեց: «ԵՐբ ԱՄՆ-ն դուրս բերեց իր ուժերը, նրանք գիտեին, որ կարող են օգտվել դրանից, եւ ես կարծում եմ, որ հետախուզական հանրությունը դա հասկանում էր, հասկանում էր, որ Թալիբանը պատրաստ է այդ արշավին: Մի քանի օրում նրանք գրավեցին 12 նահանգ: Դա անհավանական է»,-ասել է նա: