5G սմարթֆոնների վաճառքից եկամուտն այս տարի կհասնի 108 միլիարդ դոլարի: Այս մասին ասվում է Juniper Research-ի «5G սմարթֆոններ. միտումներ, տարածաշրջանային վերլուծություն եւ շուկայի կանխատեսումներ 2021-2026 թվականների համար» ուսումնասիրության մեջ:
Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2025 թվականը շահույթը կեռապատկվի՝ հասնելով 337 միլիարդ դոլարի: Հետազոտության մեջ նշվում է, որ 5G սմարթֆոնների շուկայի առաջատարներ կդառնան այն արտադրողները, որենք օգտվողներին կառաջարկեն այնպիսի սարքեր, որոնց մոդեմները կարող են ապահովել ծայրահեղ քիչ դանդաղում, կունենան բարձր թողունակություն եւ միեւնույն ժամանակ կառաջարկեն մատչելի գին, գրում է Popmech-ը:
Փորձագետները կարծում են, որ 5G-ի ամենուրեք տարածման հիմնական պատճառը կլինի հինգերորդ սերնդի ցանցերի աջակցությամբ բյուջետային սմարթֆոնների թվի ավելացումը: Ուսումնասիրության մեջ ասվում է, որ մինչեւ 2025 թվականը 5G Android-սմարթֆոնների արժեքը 65%-ով ավելի էժան կլինի, քան iPhone-ինը: Առավել ցածր գները 5G-ով Android սմարթֆոններին թույլ կտան գերակշռել զարգացող շուկաներում, օրինակ՝ Լատինական Ամերիկայում:
Ընդ որում, iPhone-ի ժողովրդականությունը կօգնի Apple-ին ստանալ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում բոլոր 5G սմարթֆոնների համաշխարհային եկամտի մոտ 40%-ը:
Նոր սմարթֆոնների վաճառքը կարող է նվազեցնել միայն «վերանորոգման իրավունքը», որն այժմ աստիճանաբար ներդրվում է զարգացած երկրներում, քանի որ օգտվողները նախընտրում են վերանորոգել իրենց սարքերը, այլ ոչ թե դրանք փոխարինել նորերով:




























