Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհն իրեն երկրի «օրինական» ժամանակավոր նախագահ է անվանել, հաղորդել է AP-ն:
Նա պնդում է, որ այն բանից հետո, երբ նախագահ Աշրաֆ Ղանին փախել է երկրից եւ նրա գտնվելու վայրը հայտնի չէ, փոխնախագահը երկրի «օրինական» ժամանակավոր նախագահն է հանդիսանում: Նա վկայակոչել է Աֆղանստանի սահմանադրությունը, որն իրեն իրավունք է տալիս հայտարարել այդ մասին: Նա նշել է, որ «դիմում է բոլոր առաջնորդներին՝ նրանց աջակցությունը ստանալու եւ կոնսենսուս ձեռք բերելու համար»:
Աֆղանստանցի առաջնորդները, այդ թվում՝ նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Խաղաղության խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան, Քաբուլի անկումից հետո բանակցություններ են վարում թալիբների հետ:





























