«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը վստահեցրել է, որ Աֆղանստանը կդադարեցնի թմրանյութերի արտադրությունը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

«Աֆղանստանը ոչ մի տեսակի թմրանյութ չի արտադրելու... Այժմ ոչ ոք չի կարողանա մասնակցել թմրանյութերի մաքսանենգության կազմակերպմանը: Այսուհետ Աֆղանստանը կլինի առանց թմրամիջոցների պետություն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մուջահիդը:

Այս նպատակին հասնելու համար երկրին անհրաժեշտ կլինի միջազգային աջակցություն` բնակիչներին այլ մշակաբույսեր աճեցնելու հնարավորություն ընձեռելու համար, ասել է թալիբների ներկայացուցիչը: