SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է երեկ՝ օգոստոսի 16-ին, Երևանում՝ Րաֆֆու և Սեբաստիա փողոցների խաչմերուկում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենայում առաջացած պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը։ 

Հայտնի է դարձել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել մարմնի տարբեր հատվածների այրվածքներով Արարատի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Սարգիս Սողոմոնյանը, 36-ամյա Արմինե Սիմոնյանը, 3-ամյա Գոռ Սողոմոնյանը։

Այրվածքների կենտրոն է տեղափոխվել ջերմային այրվածքով՝ Արարատի մարզի բնակիչ՝ 68-ամյա Սարգիս Մարգարյանը։ Ջերմային այրվածք՝ 2.3 աստիճանի, պարանոցի, նախաբազկի և դաստակի շրջանի վնասվածքով նույն կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ Վրեժ Մարգարյանը։ 

Ոստիկանությունը պարզում է վերջինիս ծննդյան թիվն ու վարորդի ինքնությունը։