Քաբուլում ԱՄՆ դեսպանատան անձնակազմը ոչնչացրել է աֆղանստանցիների մի մասի անձնագրերը, մինչ ազատվում էր բոլոր գաղտնի նյութերից ամբողջական տարհանմանը նախապատրաստվելու շրջանակներում, հաղորդում է CNN-ը:

«Դեսպանատանը վիզաների եւ անձնագրերի վերաբերյալ հանդիպումները չեղարկվել են, իսկ դեսպանատանը եղած անձնագրերը` ոչնչացվել: Ներկայումս Աֆղանստանում վիզաների ցանկացած լրացուցիչ ծառայության տրամադրում հնարավոր չէ»,- ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էնդի Քիմի գրասենյակի հաղորդագրության մեջ: «Պետքարտուղարությունը խորհուրդ է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր սպասում են բուժման, ապաստան փնտրել եւ սպասել հետագա հրահանգներին: Նրանք չպետք է գնան օդանավակայան, քանի դեռ իրենց չեն կանչել եւ պետք է ուշադիր հետեւեն հրահանգներին»:

Անհասկանալի է մնում, թե ինչու են անձնագրերը ոչնչացվել, սակայն գուցե դիվանագետները որոշել են, որ փաստաթղթերը կարող են հայտնվել «Թալիբան» շարժման անդամների ձեռքում, ովքեր կարող են այդ անձնագրերի տերերի որս սկսել:

Անձնագրի բացակայությունը լուրջ դժվարություններ է ստեղծում աֆղանցիների համար, ովքեր հուսահատորեն փորձում են հեռանալ երկրից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարկադիր տարհանման նախապատրաստման ժամանակ ամերիկյան դեսպանատան աշխատակիցներին կարգադրվել է ոչնչացնել կարեւոր փաստաթղթերն ու աշխատանքային համակարգիչները: Օրենսդիրի խոսքով` այդ փաստաթղթերի թվում են եղել որոշ աֆղանցիների անձնագրեր: