Աշխարհում վերջին մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 4.4 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, իսկ ավելի քան 66 հազար մարդ մահացել է, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վարակման նոր դեպքերի թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ շաբաթվա ցուցանիշը, իսկ մահացությունը մնացել է մոտավորապես նույն մակարդակի վրա:

«Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին երկու ամսվա ընթացքում աճում է. մեկ շաբաթվա ընթացքում (օգոստոսի 9-15) հաղորդվել է ավելի քան 4.4 միլիոն մարդու մասին: Այս միտումը մեծապես պայմանավորված է Արեւմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ Ամերիկայում վարակման դեպքերի թվի աճով, որոնք նախորդ շաբաթվա համեմատ վարակման դեպքերի համապատասխանաբար 14 տոկոս եւ 8 տոկոս աճ են գրանցել»,- հայտնել են կազմակերպությունում: