Մեծ Բրիտանիայի իշխանություններն ուսումնասիրել են Աֆղանստանում նոր միջազգային կոալիցիայի ձեւավորման հնարավորությունը ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, սակայն որոշվել է հրաժարվել այդ տարբերակից, ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա նաեւ նշել է, որ դիտարկվել է «բրիտանական ռազմական ներկայությունն ավելացնելու» տարբերակը։

«Պետք է հրաժարվել այն պատրանքներից, թե մեր գործընկերները ցանկանում էին շարունակել գործողությունն Աֆղանստանում։ Մենք ուսումնասիրել ենք տարբեր սցենարներ զորքերը դուրս բերելու ԱՄՆ որոշման հետ կապված եւ արդյունքում հրաժարվել ենք դրանցից։ Արեւմուտքի երկրները չէին կարող շարունակել գործողություններն Աֆղանստանում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը սկսեց դուրս բերել զորքերը»,- ընդգծել է Բրիտանիայի վարչապետը։

Ջոնսոնը նաեւ նշել է, որ Մեծ Բրիտանիան կանի հնարավոր ամեն բան, որպեսզի կանխի հումանիտար ճգնաժամն Աֆղանստանում։