Տիգրայի պաշտպանական ուժերը գրավել են Սեկոտա քաղաքը Եթովպիայի հյուսիսում գտնվող Ամհարա նահանգում, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելոբ ապստամբների լրատվական ծառայության թվիթերյան էջը:
Տիգրայի ապստամբ ուժերը Սեկոտա են մտել «Ագաուի ազատագրական ճակատի» մարտիկների հետ միասին: Գրավված քաղաքի բնակչությունը 40 հազար մարդ է:
Քաղաքի գրավման կապակցությամբ Տիգրայի ուժերին հաջողվել է փակել Եթովպիայի հյուսիսում գտնվող մեկ այլ կարեւոր ճանապարհ եւ ամրացնել իրենց դիրքերն Ամհարայի արեւելյան մասում:
Անցյալ շաբաթ Տիգրայի ապստամբները, շարժվելով դեպի արեւմուտք, գրավեցին Նեֆաս-Մեւչա, Չեչեխո եւ Դեբրե-Զեբիթ քաղաքները: Այժմ Տիգրայի պաշտպանական ուժերը շարունակում են իրենց առաջխաղացումը դեպի արեւմուտք՝ դեպի Գոնդար եւ Բահր-Դար քաղաքներ, որն Ամհարա նահանգի մայրաքաղաքն է:





























