Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն խնդրել են Լեհաստանին դուրս բերել Աֆղանստանից իրենց աշխատակիցների մի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն մեզ խնդրել են տարհանել այդ կազմակերպությունների անձնակազմին: Մենք արդեն ձեռնարկել ենք որոշակի օպերատիվ քայլեր` այդ տարհանումն իրականացնելու համար», - ճեպազրույցի ժամանակ ասել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
Վարչապետի խոսքով` Լեհաստանն արդեն տարհանել է իր քաղաքացիներին եւ աֆղաններին Աֆղանստանից Ուզբեկստան, ովքեր համագործակցել են նրանց հետ: Նա նշել է, որ չնայած դրան, հերթական ինքնաթիռ է ուղարկվել Աֆղանստան: Իշխանությունները ծրագրել էին ուղարկել ընդհանուր երեք ռազմական ինքնաթիռ: Քիչ առաջ Աֆղանստանի մայրաքաղաքից թռիչք է կատարել լեհական ինքնաթիռը, որում եղել է 150 ուղեւոր:





























