Ֆրանսիական Ռիվիերայում անտառային հրդեհը մեկ մարդու կյանք է խլել, հաղորդում է AP-ը:
Հրդեհը դեռ չի հաջողվել մարել:
Առնվազն 27 մարդ է տուժել:
Վարի շրջանի հայտարարության մեջ ասվում է, որ 7000 մարդ է տարհանվել եւ գիշերել ժամանակավոր կացարաններում:
Ավելի քան 1100 հրշեջներ, ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ պայքարում են կրակի դեմ:



























