Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտարարել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակության ղեկավար Դենիս Գիզունովը Ստամբուլում IDEF 21 պաշտպանական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

«Մենք Թուրքիայի հետ  TF-X ծրագրի հետ կապված խորհրդակցություն ենք անցկացնում: Ավելին, մենք պատրաստ ենք առավել լայն երկխոսության: Անկասկած, Սու-35-ը պոտենցիալ արտադրանք է , սակայն Թուրքիան դեռ չի որոշել, թե որ ինքնաթիռը կապի համագործակցության ծրագրին: Մենք պատրաստ ենք համագործակցության նման զարգացմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:  

Գիզունովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բացի Ս-400 զենիթահրթիռային համալիրներից Թուրքիային վաճառել տեխնիկա, որն ապահովում է նրանց պաշտպանությունը: