Թուրքական պաշտպանական Meteksan Defense Industry Inc. ընկերությունը հայտարարել է ցամաքային լազերային նոր համակարգի մշակման մասին, որը կոչվում է NAZAR:

Defense-blog-ը գրում է, որ ցամաքային NAZAR համակարգը IDEF 2021 ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվի Meteksan Defense ստենդին: NAZAR-ը ապահովում է հրթիռով փափուկ խոցման լայնագոտի ուլտրաժամանակակից հնարավորություն՝ ծայրահեղ կարեւոր բազաների եւ օբյեկտների պաշտպանության համար։

Համակարգը նախագծվել է այս գործառույթով հրթիռների դեմ լազերային կուրացման եւ փափուկ հարվածների տեխնիկա կիրառելու հնարավորությամբ: Այսպիսով, հնարավոր կլինի մեծ հեռավորություններից չեզոքացնել կառավարվող հրթիռները:

Առաջին փուլում NAZAR-ը կարելի է օգտագործել շարժական հարթակի վրա՝ հեշտությամբ տեղափոխելով անհրաժեշտ վայրեր՝ շահագործման պահանջարկներից ելնելով: Համակարգը գործարկելու համար պահանջվող էլեկտրաէներգիան արտադրվում է սեփական գեներատորի կողմից, ուստի արտաքին էներգիայի աղբյուրի կարիք չկա: