ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը փախուստի դիմած Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիին «բացարձակ խարդախ» է անվանել: Նա հավելել է, որ «Ղանիին հաջողվել է փախչել սպանության համար պատժից»:

Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ ժամանակին բանակցություններ է վարել մուլլա Աբդուլ Ղանի Բարադար Ահունդի հետ, ով «Թալիբան»-ի համահիմնադիրն է: Նա նշել է, որ նրան ասել է, որ ԱՄՆ զորքերի դուրսբերումը կլինի պայմանների հիման վրա. Եթե թալիբները վնաս հասցնեն ամերիկացիներին կամ դաշնակիցներին, ապա ԱՄՆ-ն կպատասխանի առաջնորդի հարազատ գյուղի եւ այլ տարածքների ռմբակոծությամբ:

«Ես ցանկանում էի, որպեսզի Թալիբանը գործարք կնքի Աֆղանստանի կառավարության հետ: Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ վստահել Ղանիին: Ես նրան ուղիղ ասել եմ, որ նա բացարձակ խարդախ է»,-շարունակել է Թրամփը:

Նա հավելել է, որ կասկածներ ունի, որ Ղանին փախուստի է դիմել մեծ գումարներով: Թրամփը կասկածները հիմնված են Ղանիի «կենսակերպի» եւ «տների» վրա: