Եգիպտոսի նախագահը Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին հրավիրել է պաշտոնական այց կատարել իր երկիր, հայտնել է Reuters-ը:
«Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հրավերը փոխանցել է Եգիպտոսի հետախուզության նախարարը Երուսաղեմում Բենեթի հետ հանդիպման ժամանակ»,- ասվում է Իսրայելի վարչապետի վարչակազմի հայտարարության մեջ:
Նախորդը վարչապետը՝ Բենիամին Նեթանյահուն, Իսրայելի վերջին վարչապետն էր, ով պաշտոնական այց է կատարել Եգիպտոս 2011 թվականին, երբ իշխանության ղեկին էր հանգուցյալ Հոսնի Մուբարաքը: Իսրայելական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Նեթանյահուն 2018 թվականին Եգիպտոսում գաղտնի հանդիպել է Սիսիի հետ:
1979 թվականին Եգիպտոսը դարձել է առաջին արաբական երկիրը, որը խաղաղության պայմանագիր է կնքել Իսրայելի հետ: Տարիներ շարունակ հարաբերությունները սառն են եղել, սակայն Եգիպտոսը առանցքային դեր է խաղացել Իսրայելի եւ Պաղեստինի զինյալների միջեւ Գազայի հատվածում հրադադարի հաստատման գործում ՝ ռազմական գործողությունների տարբեր փուլերում:





























