Այն գաղափարը, որ մենք կարող ենք ռազմական ուժի օգնությամբ պայքարել ամբողջ աշխարհում կանանց իրավունքների համար, ռացիոնալ չէ,- ABC News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի ԱՄՆ-ն աֆղանցի կանանց համար, Բայդենն ընդգծել է, որ «հնարավորինս շատերին» պետք է դուրս հանել: «Այն գաղափարը, որ մենք ամբողջ աշխարհում կանանց իրավունքները պաշտպանում ենք զինված ուժերի միջոցով, ռացիոնալ չէ»,- ասել է նա:
«Կան բազմաթիվ վայրեր, որտեղ կանայք շահագործվում են»,- ասել է Բայդենը: «Չի կարելի դրա դեմ պայքարել ռազմական միջամտության միջոցով: Դրա դեմ պետք է պայքարել տնտեսական, դիվանագիտական եւ միջազգային ճնշման միջոցով` այդպիսի վարքագիծը փոխելու համար»,- եզրափակել է նա:





























