Facebook-ը, Twitter-ը եւ LinkedIn-ը երկրի` թալիբների կողմից արագ գրավման ֆոնին քայլեր են ձեռնարկել` Աֆղանստանի քաղաքացիների էջերը հարձակումներից պաշտպանելու համար:
Facebook-ի անվտանգության քաղաքականության ղեկավար Նաթանիել Գլեյխերն ասել է, որ սոցցանցն Աֆղանստանում գտնվող օգտատերերի համար գործարկել է «մեկ կտտոցով» գործիքը` նրանց էջերը փակելու համար, որպեսզի մարդիկ, ովքեր նրանց ֆեյսբուքյան ընկերները չեն, չտեսնեն նրանց գրառումները ժամանակացույցում կամ կիսվեն պրոֆիլի նկարներով:
Twitter Inc-ը հայտարարել է, որ կապի մեջ է քաղաքացիական հասարակությունից գործընկերների հետ` երկրում գործող խմբերին աջակցելու համար, եւ աշխատում է ինտերնետ-արխիվի հետ` արագացնելու արխիվացված թվիթերը ջնջելու ուղիղ հարցումները: Նշում է, որ եթե մարդիկ չեն կարողանում մուտք գործել էջեր, որոնք տեղեկատվություն են պարունակում, որը կարող է նրանց վտանգի ենթարկել, ընկերությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել էջերը, մինչ օգտատերերը մուտք կգործեն նորից եւ կջնջեն իրենց քոնթենթը:
Twitter-ը նաեւ հայտարարել է, որ ակտիվորեն հետեւում է կառավարական կազմակերպությունների հետ կապված էջերին եւ կարող է ժամանակավորապես արգելափակել էջերը` սպասելով լրացուցիչ տեղեկատվության դրանց ինքնությունը ճշտելու համար:
LinkedIn-ի ներկայացուցիչը հայտնել է, որ կայքը ժամանակավորապես թաքցրել է իր օգտատերերի կապերն Աֆղանստանում, որպեսզի մյուս օգտատերերը չկարողանան տեսնել դրանք:





























