ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ավարտվել է 2020թ․-ի 44-օրյա պատերազմում զոհված եւ պանթեոնում հողարկավորվածների շիրմաքարերի ձեւի ընտրության քվեարկությունը, որին մասնակցել են զոհվածների եւ զինվորական պանթեոնում հուղարկավորվածների հարազատները։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊՆ–ից, արդյունքների ամփոփման եւ վերջնական հայտարարի գալու համար քվեարկության մասնակիցներին խնդրում են  օգոստոսի 21-ին, ժամը 18։00-ին ներկայանալ «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ մասնակցելու ընդհանուր հավաք-ժողովին: