Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության  30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է  տոնական ձևաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:

ԱՀ 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին

: