Օգոստոսի 17-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, գողություն կատարելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցից բերման են  ենթարկել Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, պարզվել է, որ մայիսին Երեւանի Օհանովի փողոցի մի խանութից Արտաշատի բնակիչը գողություն էր արել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 2 ծալովի դանակ եւ մարիխուանայի նմանվող զանգված:

Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը իր օգտագործման համար էր: Համապատասխան ճշտումներից հետո պարզվեց նաեւ, որ նա հուլիսի 22-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ Օհանովի փողոցի խանութից հափշտակած գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։