Ոստիկանությանում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 18-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 11։50-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 227 կմ հատվածում բախվել են BMW և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով տուժածներ չկան։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Բախման հետևանքով էլ BMW-ն հարվածել է երկաթե արգելապատնեշին, իսկ Ford-ն էլ հայտնվել է գազալցակայանի տարածքում։





























