Թայվանի արտգործնախարարը Չինաստանին մեղադրել է «Թալիբանի»-ն «նմանակելու» ցանկության մեջ՝ ասելով, որ կղզին, որը Պեկինն ինքնիշխան Չինաստանի տարածք է անվանում, չի ցանկանում ենթարկվել կոմունիզմին կամ մարդկության դեմ հանցագործություններին, հայտնում է U.S. News-ը:

ԱՄՆ-ի աջակցությամբ Աֆղանստանի կառավարության արագ փլուզումը բուռն բանավեճ է հրահրել Թայվանում այն հարի շուրջ՝ արդյոք նրանք կարող են նույն ճակատագրին արժանանալ, մինչդեռ չինական պետական ​​լրատվամիջոցները նշում են, որ Քաբուլի ճակատագիրը Թայվանին ցույց տվեց, որ այն չի կարող վստահել Վաշինգտոնին:

Թայվանի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն Twitter-ում շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ թայվանցի ժողովրդի ցանկություններին եւ շահերին աջակցելու համար:

«Նրանք ժողովրդավարություն եւ ազատություն են ապահովում կոմունիզմից, ավտորիտարիզմից եւ մարդկության դեմ հանցագործություններից»,- ասել է Վուն:

«Չինաստանը երազում է նմանակել թալիբներին, բայց թույլ տվեք անկեղծ լինել. mենք ունենք մեզ պաշտպանելու կամք եւ միջոցներ»,- հավելել է Վուն՝ չմանրամասնելով: