Պենտագոնը փորձում է ԱՄՆ խոշոր կոմերցիոն ավիաընկերությունների աջակցությունն ստանալ Աֆղանստանից տարհանման հարցում Ջո Բայդենի վարչակազմի ջանքերի համար:

ՊՆ ներկայացուցիչները New York Times-ին հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկայում կարող է գործադրել 1952 թվականին ստեղծված Քաղաքացիական պահուստային ավիացիան:

Ծրագրի շրջանակում հինգ ավիաընկերություններին կտրամադրեն շուրջ 20 կոմերցիոն ինքնաթիռներ տարհանումն արագացնելու համար, քանի որ Բայդենի վարչակազմն ամբողջ ուժով փորձում է բավարարել մարդկանց պահանջարկը, որոնք հուսահատ կերպով ցանկանում են հեռանալ երկրից թալիբների գրավումից հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնական անձանց:

Կոմերցիոն ինքնաթիռներին կավելանան ավելի քան 150 ռազմաբեռնատար ինքնաթիռներին, որոնք ներկայում օգտագործվում են Բայդենի վարչակազմի կողմից:

The Times-ը հայտնել է, որ ի տարբերություն ԱՄՆ ռազմական ինքնաթիռների՝ կոմերցիոն ավիաուղիները կօգնեն տեղափոխել աֆղանցի փախստականներին, որոնք ժամանել են ԱՄՆ բազաներ հարեւան երկրներում՝ ներառյալ Քաթարը, Բահրեյնն ու ԱՄԷ-ն: