Օգոստոսի 22-ին, ժամը 16։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ թունելի սկզբնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Ս․, ծնվ․1979թ) բախվել է թունելի պատին։

Վարորդը եւ ուղեւոր Ս․ Ս․-ն (ծնված 1992 թ․) հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղեւոր Ե․ Ս․-ն (ծնված 2012 թ․) հոսպիտալացվել է «Արաբկիր» բժշկական համալիր։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, հոսանքազրկել են եւ փակել «Toyota Passo» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։