Օգոստոսի 22-ին, ժամը 17։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեւանի թերակղզու դիմաց մոտորանավակը խափանվել է ջրի մեջ: 

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ափ են դուրս բերել մոտորանավակը եւ 5 քաղաքացիներին (մոտ 6,5 կմ)։