Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-րդ տարեդարձն է:

1990թ. օգոստոսի 23-ին Անկախության հռչակագիրն ընդունեց Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը՝ հռչակելով անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը:

Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն։ 

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընթերցել է պատգամավոր Արամ Մանուկյանը։

Անկախության հռչակագրի բնօրինակը կորած է:  Այն, ինչպես նշում է Արամ Մանուկյանը, գողացվել է 2007 թվականին՝ իր մեքենայից: Փաստի առթիվ Արամ Մանուկյանը դիմել էր ոստիկանություն, սակայն հետաքննությունը ոչինչ չէր տվել: