Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, այդ օրը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ աչքի ստորին կոպի պատռվածք, ակնագնդի ցնցում 3-րդ աստիճան, հիֆեմա հեմոֆթալմ, սկլեռայի ենթակոնուկտիվալ պատռվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի բնակիչ 40-ամյա Հրաչյա Ս․-ն է։
Վերջինս հիվանդանոցում հայտնել է վնասվածքը ստացել է Գառնի գյուղում։ Պարզվել է, որ օգոստոսի 22-ին, ժամը 21։30-ի սահմանում, Գառնի գյուղի Գ․ Մարզպետունու փողոցի տներից մեկում ծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել, որի ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցը պայթեցնելիս պատահաբար թեքվել է ուղղությունը, ինչի արդյունքում դիպել է Հրաչյա Ս-ին, ով ստացել է նշված վնասվածքը։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։





























