ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի  մասնագետները եւ ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով  այսօր՝ օգոստոսի 23-ին, վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից, մշտադիտարկվել է Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։

Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնինների  մասնագետներն արձանագրել են մի շարք խախտումներ։  Հայտնաբերված խախտումների  վերաբերյալ կազմվել է 4 արձանագրություն, որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։

Վերահսկողության հետ միաժամանակ՝ Տեսչական մարմինների մասնագետները նաեւ բացատրական եւ իրազեկման աշխատանքներ են իրականացրել։

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։