Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան քաղաքի մերձակայքում գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել ձորակում։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mersedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․) դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ ընկել մոտակա ձորակը. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։





























