Հոկտեմբերի 6-ին Աթենքում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հիմնադիր ժողովը, որով եւ Հունաստանում մեկնարկել է Հիմնադրամի նորաբաց տեղական մարմնի գործունեությունը: Այսպիսով, «Հայաստան» հիմնադրամը համալրվել է եւս մեկ ներկայացուցչությամբ եւ այսօր արդեն ունի 17 տեղական մարմին՝ աշխարհի 15 երկրներում:
Ժողովը միաձայն որոշել է տեղական մարմնի ատենապետ ընտրել պարոն Վաչե Տեր-Կարապետյանին, որը մասնագիտությամբ ակնաբույժ է եւ մեծ հեղինակություն է վայելում համայնքում: Փոխատենապետներ են ընտրվել Վահան Պզտիկյանը եւ Պետրոս Քասարջյանը:



















