Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում գտնվելու վերջին օրերին Մոհամմադ Ջավադ Զարիֆը ներկայացրել է ապագայի իր պլանները:

«Չորս տասնամյակ դիվանագիտությունից հետո ես անցնում եմ ուսուցմանն ու հետազոտություններին»,- գրել է նա Թվիթերում: «Ես շարունակելու եմ ձգտել եւ խթանել գլոբալ փոխըմբռնումը եւ խրախուսել կարեկցանքի, փոխադարձ հարգանքի եւ հավասարության վրա հիմնված երկխոսությունը: Անհամբերությամբ սպասում եմ կարծիքների փոխանակման շարունակությանը»,- հավելել է նա: