Դասագրքերի խմբագրման գործընթաց չկա: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ դասագրքերի մասին դեռ ոչ ոք չի խոսում, ընդամենը չափանիշների փորձարկման գործընթաց է իրականացվում:

«Կան ուսումնական նյութեր, որոնք կփորձարկվեն Տավուշի մարզի դպրոցների երկրորդ, հինգերորդ, յոթերորդ, տասներորդ դասարանների համար: Ուստի ես հերքում եմ ​​խոսակցություններն այն մասին, որ դասագրքերը խմբագրվում են»,- ասաց նա: