Նոր ուսումնական տարում Հայաստանում առաջին անգամ  37 հազար երեխա դպրոց կգնա: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ նրանք բոլորը անցել են գրանցման փուլը:

Նա պարզաբանեց, որ գրանցումից հետո ծնողները պայմանագրեր են կնքում: «Դպրոց ընդունված երեխաների ճշգրիտ թիվը կհրապարակվի սեպտեմբերին»,- հավելեց պաշտոնյան:

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ դպրոցներին կառաջարկվի առաջին դասարանցիների՝ դպրոց գնալու հանդիսավոր արարողությունը կազմակերպել սեպտեմբերի 1-ի նախորդ օրը, այսինքն՝ օգոստոսի 31-ին:

«Արարողությունը պետք է անցկացվի դրսում՝ հակահամաճարակաբանական բոլոր չափանիշներին համապատասխան»,- ընդգծեց փոխնախարարը: